Ամանորյա տոնախմբություն

Ամանորյա ծիսական խաղերով, ուտեստներով, երգ ու պարով, ուրախ տրամադրությամբ դիմավորեցինք Ձմեռ պապուն։
Էլ ընկուզախաղեր, շրխկան չարխափաններ։
Այս տարի ծնողները պատերազմը,քովիդը,աղետները չիք արեցին, իսկ վերջում Էրիկն ավելացրեց.
-Չի’ք, չի’ք, հիվանդանոցը չիք։
Թող այս տարի առողջության և հրաշքներով լի տարի լինի։

2-5 տարեկաններն իրենց պատրաստած Ասիլ-Վասիլները ձևավորեցին, հետո միմյանց հյուրասիրեցին,
իսկ տարեգաթան ըստ ավանդույթի կտրեցինք,համտեսեցինք, կոպեկն էլ ընկավ Եվային։Շնորհավոր գալիք տարի։ Թող բոլորի ամանորյա երազանքները կատարվի։

Оставьте комментарий