Պսակ-պսակ,տիկնի պսակ

Ծիսական երգ ու պարով, ասիկներով,ազգային խաղերով, հարս ու փեսայի տիկնիկներով ուրախ տրամադրությամբ հարսանիք նշեցինք: 2-4 տարեկանների ոգևորությունը սահաման չուներ, անգամ ծնողներն էին ասում.

Ե՞րբ եք հարսանիք անելու, երեխաններն անհամբեր սպասում են:

Ես Սեբաստացի եմ

-Բա Ռուստամի մաման ո՞ւր է… Ռուստամը շատ ուշադիր է իր իրերի նկատմամբ, խելացի է, սիրում է բոլորին լուռ դիտարկել,հետո որոշել թե ում հետ խաղա, բայց ով դուրը չի գալիս, կամ եթե իրեն նեղացրել են, անսպասելի հրում է։Ինքնուրույն է, սիրում է հեքիաթներ լսել։ Պարտեզում դժվարությամբ հարմարվելց ` սկզբում լաց էր լինում.

-Ռուստամի մաման ո՞ւ ր է…

Մեր շատ սիրելի մանկավարժ,ընկեր Ֆենյայի` Ռուստամի մայրիկի օգնությամբ Ռուստամն էլ չի լացում, շորերը հանում է, նոր քնում, իսկ առաջ կոշիկներով, պայուսակով էր քնում, չէր ուզում շորերն էլ հանել։Խելացի Ռուստամն իր ասածի տերն է` ես այսպես եմ ուզում և վերջ։

261119565_221652896775576_1734172423231301095_n261326101_287457639959669_5207624114843121357_n261315891_1275646312917971_8456783590106476179_n

261076882_272770731484365_2406878304318146469_n262356528_670106803984006_7203877776391544283_n

Читать далее «Ես Սեբաստացի եմ»

Հարիսայի ծեսն Արևմուտքում

Սեբաստացի համայնքը ծիսական երգ ու պարով, հարիսայի համ ու հոտով հավաքվել էին Արևմտյան լողափում և համտեսում էին սաների պատրաստած թթուն, գինին և հյուրասիրում, հյուրասիրվում անմահական,օրհնված հարիսայով։ Հարսայի ծեսը տոն է կրթահամալիրում։

Թարս օրը

Ջ.Ռոդարիի «Թարս հարցեր» ստեղծագործությունն  ընթերցելուց հետո, 2-4 տարեկաններն  սկսեցին պատմել հեքիաթը և թարս հարցեր տալ,հողաթափերը  և շորերը թարս հագնել: Ստեղծագործական երևակայության զարգացում,մտքի թռիչք, զվարճալի և ուրախ օր:

ՈՒրախ,տխուր, զարմացած

Համագործակցային (խմբային ) աշխատելու  կարողության  ձևավորում

  • Տարածական կողմնորոշման  արգացում
  • Տեսողական ընկալման,  տեսողական հիշողության,  տեսողական  վերլուծության  և  համադրության  կարողության  զարգացում
  • Ընդհանուր և  մանր  մոտորիայի  զարգացում

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Հարմարվել միջավայրին, լացել, ուրախանալ, շփվել, խաղալ ընկերների հետ, հաց ուտել, քնել, կծել, խփել, կռվել, չցանկանալ պարտեզ գալ, ծնողներից նեղանալ…այսպիսի նմանատիպ հարցեր նոր սեբաստացի ծնողների և երեխաների հետ բազմիցս ենք ունեցել: Կենտրոնում երեխան է, ծնողն ուզում է, դաստիարակը համաձայն է ծնողի հետ, բայց երեխան մեկուսանում է, չի ուզում խաղալ, կամ չի ուտում: Ուզում ենք, բայց ցանկացած իրավիճակում ժամանակ է պետք, որ և՛դաստիարակը,և՛ ծնողը կենտրոնան այն հարցի շուրջ, որն առաջացել է պարտեզում իր երեխայի հետ կապված: Նոյեմբեր ամիսը հաղթահարելի ամիս եմ համարում, քանի որ նոր Սեբաստացիները արդեն պարտեզը համարում են իրենց տունը:

Читать далее «Նոյեմբեր ամսվա հաշվետվություն»