Ամանորյա տոնախմբություն Արմուտքում

  • Անցկացման վայրը՝ Արևմտյան դպրոց-պարտեզ
  • Օրը՝ Դեկտեմբերի 27
    ժամը՝ 11:20-12:00
    Մասնակիցներ` 2-4 տարեկաններ, ծնողներ, դաստիարակներ:
  • Մուտքը`​
  • Դաստիարակներ-աղջիկներ-տղաներ`​ տոնական, խոհանոցային գոգնոցներով, տոնական, խոհանոցային գլխարկներով։
    Ծնողներ` սպորտային-տոնական (գույների նախընտրությունն ըստ դաստիարակների), Ձմեռ պապի տոնական գլխարկներ:
  • Առաջին խումբը  կշռում է այլուրը և տեղափոխում առաջին սեղանի մոտ, ուր արդեն տոնական, խոհարարական գոգնոցը, գլխարկը հագած և ձեռքերը ախտահանած  խումբը «Տատիկ զալուր կմաղե» երգի կատարմամբ մաղում են ալյուրը մարմնի գեղեցիկ շարժումով, որից հետո մաղած այլուրը մեծ թասով տեղափոխում են երկրորդ սեղանի վրա և վերադառնում իրենց աշխատանքային սեղանների մոտ, սկսում են մաղել ալյուրը, որից հետո սկսում են ալրանկարչություն, ալրախաղեր, ալյուրոտ մռութիկներ…
  • Պատրաստում են՝ Ասիլ -վասիլներ
  •  Երկրորդ խումբը  սկսում են լցնել ջուրը և հունցել խմորը՝ ծըզ-վըզ, ճըզ-վըզ…՝ ժամանակ առ ժամանակ ալրոտ ու խմորոտ ձեռքերով սրբելով ճակատի քրտինքը, որը բնորոշ է խմոր հունցողին: Խմորը հունցելուց հետո պատրաստում են խորիզը:
  • «Գունդ բացեմ, գունդ գցեմ...»
  • Պատրաստում են գաթա:
  • Երրորդ խումբը  սեղանի շուրջ խմորը ձեռքի գեղեցիկ շարժումներով  գնդերի են վերածում Ջաղացս մանի, մանի
  • Պատրաստում են փոխինդ և հալվա:
  •  Մինչև ջեռոցում կեփվեն  մեր պատրաստած ամանորյա ուտեստները
  • Ժամը՝ 11.30-12.00
  • Առաջին, երկրորդ և երրորդ խմբերը միանում են միասնական տոնախմբությանը
  • Ծիսական-ամանորյա երգերի ցանկ՝
  • Փաթ, փաթ, փաթիլներ
  • Զար, զընգը
  • Տոնածառ
  • Ծափիկ,ծափիկ
  • Հոպ թռի
  • Բասեն բարի
  • Ամանորյա բարեմաղթանքներ
  • Ձեր տուն մտնի հազար բարի,
    Հաճար, ցորեն, կորեկ, գարի,
    Լիքը օրեր շատ ունենաք,
    Կարմիր օրեր շատ ունենաք,
    Կարմիր օրով, կարմիր շորով,
    Ուրախ կենաք` լիքը տնով:
  • Ծիսական տոնախմբությանը հաջորդում է
  • Միասնական ընթերցանություն` Հ. Թումանյան «Առաջին ձյունը». (ծափերով և դոփերով)
  • Ծնողական միասնական պար` «Գովդն»
  • Միասնական ընթերցանություն՝ Ա. Խնկոյան «Ձմեռ պապի»
  • Դիմավորում ենք Ձմեռ պապին.
  • Միասնական երգ`«Բասեն բարի»
  • Նվերների հանձնում և լուսանկարում խմբասենյակներում:

Ամանորյա օրացույց

Ձմռան առաջին օրն օրացույց պատրաստեցինք: 2-4 տարեկանները դժվարանում են օրացույց բառը ասել, բայց երբ ասում ենք, որ պետք է ամեն օր հաշվենք, որ իմանանք, թե Ձմեռ պապը երբ է գալու պարտեզ, բոլորի աչքերը փայլում են,  արագ հավաքվում են սեղանի շուրջ: Ջա~ն, լուցկիների տուփերով օրացույց ենք պատրաստել,  լուցկու փայտիկները հանել ենք և մեջը կոնֆետ ենք դրել, որ  ամեն օր ուտենք: