Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Դեկտեմբեր, 2-5 տարեկանների խումբ` ընտանեկան միջավայր, խաղալ, դիտարկել…Այո, սեպտեմբերից մինչ այսօր խմբում տիրում է համերաշխությունը, որտեղ բոլորը սիրում են իրար,ազատ են,ինքնուրույն,կարողանում են շփվել, հյուրասիրել,մեկը մյուսին զիջել։ Դեկտեմբեր ամիսն ամանորյա հեքիաթային և անսպասելի հրաշքներով համալրել է մեր խումբը: Մեր շատ սիրելի Կարինե Բաբուջյանն իր 1,5 տարեկան աղջնակի հետ հյուր էր եկել: Փոքրիկ Մարիային 2-5 տարեկաններն այնպես են սիրում կարծես իրենք շատ մեծ են: Այո,ես միշտ ասում եմ, որ իրենք մեծ են և ամեն ինչ կարող են, ի~նչ սիրով և հոգատարությամբ էին խաղացնում փոքրիկ Մարիային։

264621331_1538819089808033_3818359044715248501_n

-Ընկեր Աննա Աստղիկը եկավ։

Ջա~ն, ներս է մտնում մեծ պայուսակով լուսավոր Աստղիկը. Երեխաները հավաքվում են շուրջը և օգնում են Աստղիկի, որ պայուսակը բացի։

-Տեսե~ք , ինչ եմ բերել՝ խաղալիք եմ բերել,նարինջ եմ բերել, շատ մրգեր և շոկոլադ եմ բերել։

267749893_876350123029268_3570294315216522835_n 268529898_660776498480098_7146661951385089689_n

-Ընկեր Աննա, ընկեր Արև կկտրե՞ք, որ ուտենք։

Նարինջը կտրելուց հետո սեղանին բանան էր մնացել: Դեռ չէինք հասցրել կտրել,երբ հեքիաթային աղջնակ Եվան մոտեցավ և ասաց.

-Ընկե՛ր Աննա, ես կիվի շատ եմ սիրում։

Հավես հյուրասիրություն։

Համավարկը մտավ մեր խմբի սաների ընտանիք։ 3 երեխա հիվանդության պատճառով արձակուրդում են։ Ձմռան առաջին օրն անհամբեր սպասում էինք, որ ձյուն գար, ձնագնդի խաղայինք, սահնակ, դահուկ քշեինք, մի լավ թավալվեինք ձյան մեջ, ուրախանայինք,բայց քանի դեռ ձյուն չկա, մեր ձմեռային ամանորյա հեքիաթը շարունակվում է։

Ձմռան առաջին օրն օրացույց պատրաստեցինք: 2-4 տարեկանները դժվարանում են օրացույց բառը ասել, բայց երբ ասում ենք, որ պետք է ամեն օր հաշվենք, որ իմանանք, թե Ձմեռ պապը երբ է գալու պարտեզ, բոլորի աչքերը փայլում են,  արագ հավաքվում են սեղանի շուրջ: Ջա~ն, լուցկիների տուփերով օրացույց ենք պատրաստել,  լուցկու փայտիկները հանել ենք և մեջը կոնֆետ ենք դրել, որ  ամեն օր ուտենք:

Ամանորյա օրացույց

Դեկտեմբեր ամիսը սկսել ենք ամանորյա հեքիաթներով։Ամեն օր սկսում ենք Ձմեռ պապի կանչելով։
-Ձմեռ պապը ճանապարհին է, ես գիշերը նամակ եմ գրել և ասել եմ, որ շուտ գա ու ինձ նվեր բերի,-ասաց Սարգիսը։
Վահան էլ շարունակեց.
-Ձմեռ պապին ինքնաթիռով է գալու, որ իմ համար խաղալիք բերի։Նամակս էլ բարձի տակ եմ դրել, որ Ձմեռ պապը տանի,հետո նույն տեղը նվեր դնի։

Ձմեռ պապ ջան

Ատամհատիկ ծեսին ընդառաջ զրուցեցինք ատամ մասին,հետո հեքիաթ հորինեցինք և կրծքազարդ պատրաստեցինք։Ատամների խնամք,ատամհատիկ ծեսին ծանոթացում,ստեղծագործական երևակայության զարգացում։Ատամ, ատամ

Ամեն օր մարզվում ենք` էլ ինքնագլոր, էլ գլուխկոնծի, էլ սողանցում։Առողջ ապրելակերպ, ուրախ մարզական միջավայր, տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն,տրամաբանության զարգացում։Մարզական խմբասենյակ

Ինքնագլորների երթ

Ամեն օր ինքնագլոր ենք քշում

Մարզական գույքից՝ օղակներից պատրաստեցինք մեր խմբի անսովոր տոնածառը: Ամենաանսպասելի և ուրախալի տոնածառն ամանորյա հեքիաթների լույսերը վառեցին: Ջա~ն, 2-4 տարեկանների երգով և պարով զարդարեցինք տոնածառը:

Տոնածառ ջան, տոնածառ

Ձմեռ պապի համար զբոսնելով երգում և արտասանում էինք, որ նա լսի և շուտ գա պարտեզ: Ձմեռային հեքիաթային զբոսանքը շարունակվեց Ագարակում,բայց այս անգամ 2-4 տարեկաններն սկսեցին կերակրել կենդանիներին,իսկ Էրիկը սիրամարգին հաց էր տալիս և ասում.

-Սիրամա՛րգ կեր և թևերդ բացիր:Ագարակում

Ուշադրության կենտրոնացում

Խմբասենյակը զարդարում ենք սաների պատրաստած աշխատանքներով։Տոնածառի խաղսլիքներ

Ամանորյա ծիսական ընկուզախաղեր,շրխկաներ,չարխափաներ՝ չարը, չարիքը խափանող, չարիքի առաջն առնող, չարիքը կանխող:Շրխկան,չարխափան

Ընկուզ ջարդոցի- ուտոցի

Ընկուզ գլորոցի- շրխկոցի

Չիք, չիք, ինչը չիք,
Չիք, չիք, հիվանդությունը չիք,
Չիք, չիք, ինչը չիք,
Չիք, չիք, սուտ խոսելը չիք,
Չիք, չիք, հրելը չիք,
Չիք, չիք, օձը չիք…

Խաղ,ստեղծագործական երևակայության զարգացում,ռիթմի զարգացում,կենտրոնացում։
Ընկույզներով, շրխկաներ,անձրևի,կարկուտի ձայն,ամանորյա երգեր։Երաժշտական պարապմունքն

Սա մեծ խաղի մի մասն է

Оставьте комментарий