Ատամ, ատամ

Ատամհատիկ ծեսին ընդառաջ զրուցեցինք ատամ մասին,հետո հեքիաթ հորինեցինք և կրծքազարդ պատրաստեցինք։Ատամների խնամք,ատամհատիկ ծեսին ծանոթացում,ստեղծագործական երևակայության զարգացում։

Ատամհատիկի ծեսն առավոտյան նշեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում։Մանուկների օրհնություն` նվիրված մեր անմահ Աիդա Պետրոսյանի ծննդյան տոնին։ Հետո խմբում նշեցինք մեր ժպտերեսիկ Դավթի ատամհատիկը` ծիսական ուտեստներով, ծիսական երգ ու պարով։

 

Ատամը փոխած 

Ատամ, ատամ,

Իմ կաթնատամ,

Դու շուտ արի՛,

Գալըդ բարի՜,

Իմ լավ ատամ.

Ես քեզ կըտամ

Չամչով փլա՜վ,

Հնդու խուրմա,

Տանձ ու խնձոր

Մի՜շտ, ամեն օ՜ր

Փըստա՜, բադա՜մ,

Էլ ո՜ր մեկի Անունը տամ,

Իմ լավ ատամ:

Оставьте комментарий