Բացօթյա նկարչություն

Առավոտյան սաներն առաջարկեցին, որ բակում նկարեն:Այդպես էլ արեցինք:Արագ նախապատրաստվեցինք ու դուրս եկանք բակ:Համախմբվածություն,խմբով աշխատելու կարողություն:Գեղեգիտական ճաշակի,բանավոր խոսքի զարգացում:

Չենք վախենում շներից

Մայիսի 19-րդ հավաքի շրջանակում այսօր մեզ այցելել էր Արմո շունը: Հարթակում Սարգսյան Արփիի ու Սիմայի մայրիկն էր` Հեղինեն և ընկեր Հրանտը: Արմոն ընկեր Հրանտի շունն էր:Սպիտակ շունը 2-5 տարեկաններին շատ ուրախացրեց, հետո Հեղինեն ու Հրանտը ծանոթացրեցին, թե ինչպես պետք է շփվել շների հետ: Եթե փողոցի շները քնած են կամ հաց են ուտում, ինչ պետք է անել: Հետո պատմեցին Արմոյի մասին: Իմացանք, որ Արմոն 11 տարեկան է, սիբիրական ցեղից է, իր մազերից գլխարկ, գուլպա, ձեռնոց են գործում:Սաները շատ են սիրում կենդանական աշխարհը, բայց Ռուզանը ու Քրիստոֆերը վախենում էին շնից: Կամաց-կամաց նրանք էլ մոտեցան շանը և սկսեցին սիրել: Վախենալ պետք չէ, բայց զգույշ լինելը անհրաժեշտ է:

Գև ջան,ծնունդդ շնորհավոր

Ժպտերես, խելացի Գևն այսօր դարձավ 4 տարեկան: Ստեղծագործ Գևն առավոտյան ասաց, որ ինքն արդեն մեծացել է և ամեն ինչ կարողանում է անելգլուխկոնծի տալ, հեծանիվ քշել, ինքնագլոր վարել, մայրիկին լսում է, չի բարկացնում: Բոլորին շատ է սիրում: Միքայելն էլ ավելացրեց, որ Գևը ֆուտբոլ խաղալ է շատ սիրում, արագ է վազում: Երկար ժամանակ Լոլան լուռ էր: Հանկարծ Գևին հարցրեց. -Գև, հեքիաթի գիրք սիրու՞մ ես: Գևն էլ ուրախացած ասաց. -Այո: Հետո Մարիան Գևի քույրիկը, եկավ և Հ.Թումանյանի «Ծիտը» հեքիաթը պատմեց: Այո, ծննդյան ամենամեծ նվերըհեքիաթասաց քույրիկը: Հետո ձողիկներով շրխկան սարքեցինք, ելակներն էլ բարձրախոս: Գևին շնորհավորեցինք և փչեցինք մոմերը: Հավես տոնական օր: Խաղաղ մանկություն ,Գև ջան:

Ծաղկող պարտեզ

Ծաղկող պարտեզ Արևելյան դպրոց-պարտեզի այգում:2-5տարեկանները համագործակցեցին 3-րդ դասաարանի սովորողների հետ:Գոհար Հովհաննիսյանի գլխավորությամբ ապրիլ ամսին թղթե բաժակների մեջ ցանեցինք բանջարեղենի սերմեր,հետո ամեն օր ջրեցինք ու հետևեցինք, թե ինչպես են աճելու: Նկատեցինք, որ այլ տեսակի սածիլներ կան, պարզեցինք, որ հողի մեջ է եղել սերմը:Մայիսին սածիլները տեափոխեցինք բանջարանոց: Խնամենք ու սպասենք բերքին:

Պաղպաղակի պատրաստում

Այսօր Մայիսյան հավաքի շրջանակում Մարիայի մայրիկի օգնությամբ պաղպաղակ պատրաստեցինք: Սաներն ուրախացած մասնակցեցին խոհանոցային գործունեությանը` անհամբեր սպասելով է, թե երբ պետք է պաղպաղակը սառչի, որ համտեսեն:

Արևի հրամանը

2-5 տարեկանները Ղ.Աղայանի «Արևի հրամանը» ստեղծագործությունը պատմելուց հետո սկսեցին բեմադրել: Սաները մի քանի անգամ իրենց ձայնագրությունը լսեցին և հետո սկսեցին գուշակել իրենց ընկերների ձայները:Խաղ-բեմադրություն,լսելու կարողություն,խոսքի զարգացում: