Ծառատունկ

Մայիսյան հավաքին ընդառաջ ծառատունկի մեկնարկը տրված է: Սարգսյան Սիմայի և Արփիի ընտանիքն Արևելյան դպրոց-պարտեզի այգում տնկեցին պալմաներ: Սաներն ամեն առավոտյան կջրեն և կխնամեն մեր նոր տնկած ծառերը:

Առավոտյան ծես

IMG_20240418_090311

Առավոտյան ծեսն սկսեցինք բակում: Ընդունելություն, միջավայրի խնամք`ծառերը ջրեցինք, գլաքարերը հավասարեցրինք և նոր խաղերի հորինեցինք: Սաներն ազատ են, ինքնուրույն և ստեղծագործ: Երբ մոմլաթից ձեռնոցները հագան, որ աղբը հավաքեն, սաները սկսեցին մոմլաթի ձայնը լսել, ծափեր տալ, իսկ Քրիստոֆերը ձեռնոցի մեջ գլաքարեր լցրեց և ասաց, որ շատ ծանր փուչիկ է : Միջավայրն է թելադրում սանի ցանկացած գործունեություն: Կանաչապատ, անվտանգ այգի, որտեղ սաներն ուրախ են, օր օրի նոր բաներ են բացահայտում: