Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն

311605785_2407236336083659_47234701362050514_n

Նոր Սեբաստացի ծնողների համար անակնկալ էր Ագարակում թոնիր տեսնելը։
-Այ քեզ, զարգացնող միջավայր։Ազատություն, շփում, գործունեություն և վերջում` բացահայտում, համտեսում։ Հրաշալի է կրթական ծրագիրը: Այսպես էին ծնողների արձագանքները։
Աշնանային հավաքին ընդառաջ շաբաթ օրը Ծնողական ակումբով, 2-4 տարեկաններով, տատիկներով և պապիկներով հավաքվեցինք Ագարակում։ Սկզբում Հ.Թումանյանի «Ծիտը» հեքիաթից մի փոքր հատված բեմադրեցինք, հետո բոլորիս ոտքերը «փուշ մտավ», տվեցինք տատիկը հանեց և գցեց թոնիրը։Մեծերով և փոքրերով շատ զգույշ էինք թոնրի շուրջը։ Հացի մասին երգերը երգելով` սկսեցինք գունդ անել ,հետո գրտնակով լավ բացեցինք և թխեցինք։Մեկինը լոշիկ եղավ, մյուսինը` լավաշ, բոքոն։
Շատ սպասված և հավես օր էր։ Մեր թխած լավաշն իսկական կարմրաթուշ էր և համեղ։

Կարմարաթշիկ լավաշները

Աշնանային հավաքին ընդառաջ մեկնարկվեց  <<Տունտունիկ>> ռադիոյի առաջին թողարկումը։ Մեզ հետ են 2-4 տարեկանները։Առաջին համարում սաները լավաշթխիկի են հրավիրում իրենց  ծողներին,երկրորդ եթերում պատմում են իրենց ձեռքով թխած և հյուրասիրած լավաշի, թոնրի և Ագարակի մասին։Եթերում Տունտունիկ ռադիոն է

-Ծիտն այս ինչ «մարդ» է, բոլորից մի բան ուզում է,-ասաց Վահանը։
Արփին ասաց, որ իր տատիկը շատ համեղ լոշիկ է թխում։ Ռոբերտն ասաց, որ լավ եղավ, ծիտիկը թռավ, իսկ Լիլին ասաց.
-Ծիտիկը բարի է, բոլորին օգնում է։Ռոբերտն էլ շարունակեց.                                                                            -Լավ հեքիաթ էր։
Հ.Թումանյանի «Ծիտը» հեքիաթի խաղ- բեմադրություն, քննարկում։Ծիտը

Ալրախաղ

2-4տարեկանները ծանոթանում են Կոմիտասյան ազգային ծիսական երգերին և սիրով երգում են։Կոմիտասյան օրերը նախակրթարանում

Արևմուտքի նախակրթարանի սաներով և դաստիարակներով նշեցինք Խաղողածեսը։ Նախապես խաղողը լվացինք, զամբյուղի մեջ դասավորեցինք և գնացինք բակ։ Սիրուն մեծ շրջան կազմեցինք, խաղողին լավ գովեցինք և սկսեցինք ոտքերով և ձեռքերով խաղողը ճզմել։ Վահանը չցանկացավ խաղողը ճզմել։ Տանը մայրիկին ասել է, որ խաղողը մեղք է, ինչի ճզմենք։ Մայրիկը պատասխանել է. -Վահա’ն ջան, խաղողից մաճառ և գինի եք սարքում։ -Մա’մ, բայց մենք գինի չենք խմում,-ժպտալով ասել է Վահանը։Խաղողածես

Ամեն չորեքշաբթի, ժամը 9:20 -9:45 Արևմտյան դպրոցի մարզադահլիճում 2-4 տարեկանները մարզվում են։Գլուխկոնծի, օղակախաղ, վազք, թռիչք, աշխուժացնող վարժություններ, ուրախ տրամադրություն: Ֆիզիկական զարգացում,առողջ ապրելակերպ։Մարմնամարզություն

Առավոտյան ուրախ տրամադրությամբ Աստղիկ Բլեյանը հարցրեց.
-Մենք կարմիր ինքնագլորներ չենք քշելու՞:
-Եթե ուզում եք ինքնագլոր քշել, եկեք միասին գնանք կարմիր ինքնագլորները դպրոցից դուրս հանենք, որ հետո քշենք։
-Ուռա~, ջա~ն…                                                                                                                                                 2-4 տարեկաններն արագ կարմիր ինքնագլորները վերցրեցին և դուրս եկան։
Շատ լավ է, երբ բոլոր սաներն ունեն իրենց ինքնագլորները, ով ինչպես ուզում է, վարում է` արագ, դանդաղ, կամ էլ չի ուզում քշել: Հետո գնդակախաղ խաղացինք:
Գնդակ բռնելու կարողություն, ուշադրության զարգացում, առաջ-հետ, արագաշարժություն։Ինքնագլոր,գնդակախաղ

Խմբային խաղին մասնակցելու, մեկը մյուսին օգնելու, զիջելու կարողություն, հիշողության, ուշադրության զարգացում։ Ընկերասիրություն, զվարճացնող խաղ։Մարմնի մասերը

Ստեղծագործական երևակայության զարգացում,ուշադրության կենտրոնացում,մեկը մյուսին սովորեցնելու,օգնելու կամեցողություն,ընկերասիրություն։Խմբի 2 տարեկաններին օգնում են իրենց մեծ ընկերները,որպեսզի փոքրերն էլ մասնակցեն խաղին։Զարգացնող խաղեր

Ուշադրության կենտրոնացում,տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն,գույների ծանոթացում,ընկերասիրություն,համերաշխ խաղալու կարողություն։Լաբիրինթ   

Թատրոն, խաղ-բեմադրություն, ստեղծագործական երևակայության զարգացում,բառապաշարի հարաստացում, մատների անունների ծանոթացում:Ժողովրդական խաղ

Ո՞վ է ասել,որ պարտեզի սաները միայն բացօթյա լողավազանում ամառն են լողում։Նախակրթարանի սաներ Աստղիկ Բլեյանը և Վահան Թութիկյանն իրենց լողը շարնունակում են Արևմտյան-դպրոց պարտեզի փակ լողավազանում։ Վահանը վաղուց էր իր եղբոր հետ լողում փակ լողավազանում, իսկ Աստղիկ Բլեյանն այսօր առաջին անգամ փակ լողավազանում լողաց։Արևմուտքի փակ լողավազանում

Բարի լույսն սկսեցինք բակում` զրուցելով արևի մասին։ Սիրում ենք միշտ բակում լինել, շնչել մաքուր օդ և վայելել մեր շատ սիրելի երգերը։Երբ երեխաներին հարցնում եմ, որ երգն են ուզում երգել, անմիջապես պատասխանում են.
-Արևը։
Բարի լույս, արև։Գունավոր արևի շողեր, ժպտացող, տաքացնող արևի շողեր։
Տեխնոլոգիա, գույնի ճանաչում, ուշադրության կենտրոնացում, մկրատով աշխատելու կարողություն։Բարի լույս,արև

Ուշադրության կենտրոնացում,տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն,գույների ծանոթացում,ընկերասիրություն,համերաշխ խաղալու կարողություն։Լաբիրինթ

Զվարճալի ուրախ մարմնամարզություն։Արագաշարժություն,մեջ,դուրս,թիվ,հաշիվ, գույն։Տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն։ Ով արագ կհավաքի գնդակները

Գունավոր կամուրջները

Оставьте комментарий