Մայիս ամսվա հաշվետվություն

Գարնան վերջին ամիսը մեկնարկեց Մայիսյան 17-րդ հավաքի հետաքրքիր և տարբերվող նախագծերով: Ծնողական համայնքի հետ տարբեր գործունեություն իրականացրինք:Նկատում ենք սեպտեմբերից հաճախած մեծացած սաների ինքնուրույնությունը, ազատ խոսքը ընկերասիրություն,մեկը մյուսին զիճելու կարողությունը:

Читать далее «Մայիս ամսվա հաշվետվություն»

Ա՜յ, քեզ շաբաթ.16.05.2022-20.05.2022

Մայիսյան երրորդ շաբաթ

Երկուշաբթի

Անձրևոտ օր, սաները խումբ են մտնում թրջված: Արագ սկսում են բացել պայուսակները և սկսել փոխել շորերը։ Հետո հավաքվեցին պատուհանի մոտ և սկսեցին զրուցել անձրևի մասին։ -Անձրևը բարկացել է, տեսեք` մազերս ինչպես են թրջվել, գնամ մազերս չորացնեմ, գամ,- -ասաց Նարեն և դուրս եկավ խմբասենյակից։ -Ես գլխարկով եմ, իմ մազերը չեն թրջվել,-ասաց Սարգիսը։ -Ուժեղ կայծակ է, ամպերը գոռում են,-ասաց Լիան: Էրիկն էլ ասաց, որ դրսում ցեխ է։ Հարմար տեղավորվեցինք և սկսեցինք միասին պատմել Դոնալդ Բիսեթ «Անձրև» հեքիաթը: Անձրև

Читать далее «Ա՜յ, քեզ շաբաթ.16.05.2022-20.05.2022»

Անձրև

Անձրևոտ օր, սաները խումբ են մտնում թրջված: Արագ սկսում են բացել պայուսակները և սկսել փոխել շորերը։ Հետո հավաքվեցին պատուհանի մոտ և սկսեցին զրուցել անձրևի մասին։
-Անձրևը բարկացել է, տեսեք` մազերս ինչպես են թրջվել, գնամ մազերս չորացնեմ, գամ, -ասաց Նարեն և դուրս եկավ խմբասենյակից։
-Ես գլխարկով եմ, իմ մազերը չեն թրջվել,-ասաց Սարգիսը։
-Ուժեղ կայծակ է, ամպերը գոռում են,-ասաց Լիան:
Էրիկն էլ ասաց, որ դրսում ցեխ է։ Հարմար տեղավորվեցինք և սկսեցինք միասին պատմել Դոնալդ Բիսեթ «Անձրև» հեքիաթը։
 

Ծնողական մարզատոն

Առավոտյան ուրախ տրամադրությամբ օրը օրն սկսեցինք ինքնագլոր և հեծանիվ քշելով։ Ջա~ն, ծնողներն էլ են մեզ միացել։ Հետո գնացինք մարզադահլիճ` վազեցինք, նախավարժանք կատարեցինք, գլուխկոնծի տվեցինք։ Տարատարիք խմբի սաներն ընտրեցին, թե ինչ խաղերով խաղան` էլ գնդակ, էլ պարան, էլ օղակ, շվեդական պատ: Ծնողներն հավեսով էստաֆետային խաղեր խաղացին։