Մայիս ամսվա հաշվետվություն

Գարնան վերջին ամիսը մեկնարկեց Մայիսյան 17-րդ հավաքի հետաքրքիր և տարբերվող նախագծերով: Ծնողական համայնքի հետ տարբեր գործունեություն իրականացրինք:Նկատում ենք սեպտեմբերից հաճախած մեծացած սաների ինքնուրույնությունը, ազատ խոսքը ընկերասիրություն,մեկը մյուսին զիճելու կարողությունը:

Ա՜յ, քեզ շաբաթ.02.05.2022-06.05.2022

Ա՜յ, քեզ շաբաթ.10.05.2022-13.05.2022

Ա՜յ, քեզ շաբաթ.16.05.2022-20.05.2022

Ա՜յ, քեզ շաբաթ.23.05.2022-27.05.2022

Մասնակցել եմ կլոր սեղանին, որ վարում էր Մարիետ Սիմոնյանը: Նախադպրոցական կրթություն: Մանկավարժական դիտարկումներ: Քոլեջի 2-3-րդ կուրսի ուսանողներ, նախակրթարանի դաստիարակներ

Հետաքրքիր էր լսել ուսանողների վերլուծությունները, բայց ինձ շոտ դուր եկավ տիկին Մարիետի հարցը

-Կարո՞ղ են 2-5 տարեկանները կազմել:

Նախագիծ բառը սաներն անգամ չեն ընկալում, բայց երբ առավոտյան խումբ եմ մտնում, հարցնում եմ, թե  այդ օրն ինչ են ուզում անել.

-Ինքնագլոր քշենք:

Կամ վազելով գալիս են.

-Այսօր Ագարակ գնալո՞ւ ենք:

2-4 տարեկաններն  ամեն օր ուրախ մտնում են խումբ և պատմում են  իրենց առօրյայից: Կարծում եմ, որ դաստիարակի դիտարկման շնորհիվ և 2-4 տարեկանների առաջարկներով կարող են  հավես նախագծեր գրվեն: Մի օր 3,5 տարեկան Վահանն ասաց, որ ինքը հայրիկի հետ  տան նախագիծ է նկարել: Մայրիկն էլ պատմեց, որ Վահանը  հայրիկին հարցրել  է.

-Պապ, նախագի՞ծ ես գրում:

-Տանը զարմացած ժպտում էինք,-ասաց մայրը:

Հետաքրքիրն այն է, որ նախորդ օրը,  քնի ժամին Վահանը լսել էր , թե ինչպես էինք ես ու Արևը նախագիծ մշակում: Զրուցել ենք  նախագծերի մասին և շատ ենք ասել, որ  հավես նախագիծ կլինի  կամ այս նախագիծը իրականացնելու համար մեզ ինչեր են անհրաժեշտ : Այո, մեկընդմիշտ պետք  է  հիշել, որ երեխաների ներկայությամբ շատ զգույշ  պետք է խոսել: Լինի տանը, թե պարտեզում  երեխաներն ամեն ինչ վերցնում են:

Ծնողական համայնքի հետ ցանկացած գործունեություն կազմակերպելու օրը պետք է լինի ոչ աշխատանքային։Ցանկալի է շաբաթ կամ կիրակի։Աշխատանքային օրերին ոչ բոլոր ծնողներն են կարողանում գալ և մասնակցել իրենց երեխաների հետ որևէ գործունեության։ Հաճախ շատ երեխանները լաց են լինում, որ ծնողները գնում են։Չհաճախող ծնողներն էլ ասում են որ երեխաները նեղվել են։

Ցանկալի է 2024թ-ին պարտեզում ճամփորդություններ կազմակերպել։

Ծնողների հետ նաև մասնակցել եմ պարի սեմինար-պարապմունքին: Ալենի և Վահանի մայրիկները շատ են սիրում երգել և պարել: Ալենի մայրիկը ՝ Էլինան երգչուհի է, իսկ Վահանի մայրիկը՝ պարուհի: Ծնողները պատրաստվում են մայիսի 27-ի հավաքին:

Մասնակցել եմ լուսնկարչական սեմինարին, որը վարում էր Սուսան Ամիրջանյանը: Հետաքրքիր դիտակումներ քննարկեցինք: Օգտակար էր:

Оставьте комментарий