Հունվար ամսվա աշխատանքային նախագիծ

Ձմեռային պարտեզ.

Անհատական աշխատաժամանակ

266377371_3242766055945541_4356913653563566954_n

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող  տարայով։  Բուժքույրը դիմավորում է սաներին և ջերմաչափում, տվյալները լրացնում էլեկտրոնային մատյանում, երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
  • Ծնողի մուտքն արգելվում է:
  • Ձմեռային բակային խաղեր։
  • Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:  Հետևում են ճանապարհին, սառած ձյունը մաքրում են, զուգահեռ կլինի նաև բնագիտական փորձ, հետևում են թե ինչպես է սառույցը հալվում, պինդ վիճակից վերածվում հեղուկի։ Նախապատրաստում սահնակները և ձնագնդի պատրաստելու գործիքները։
  • 9:30-10:00— Ձմեռային Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզությանընթացքում կենդանիներ են դառնում, ձյան վրա թողնում ձեռքերի և ոտքերի հետքերը, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ։
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)
  • Հունվարի 5-6՝ Սուրբ Ծնունդ
  • Հունվարի 8-31՝ նախագծային ուսուցման ուսումնական ճամբարներ կրթահամալիրի դպրոցներում. ամենամյա բաց հանրակրթական ստուգատեսներ.
    • Հանրակրթական Դիջիթեք 2022. թվային ուսուցման միջոցներով ուսուցման նախագծերի և մեթոդների
    • բնագիտության և տեխնիկական ստեղծագործության նախագծերի
    • մարմնամարզական նախագծերի
    • ձմեռային մարզական խաղերի
    • ազգագրական ձմեռային փառատոն
  • Հունվարի 29-30՝ ստուգատեսային տոն`«Ղափամա»

Հունվարի 1-3Ընտանեկան նախագիծ

Հունվարի 3-7

Զրույց`Իմ ամանորը

Ձմեռային մարզական խաղեր

Սահնակ, դահուկ, հեծանիվ, ինքնագլոր

Հունվարի10-14

Սզգագրական ձմեռային փառատոն

Միջավայրի խնամք

Ինքնագլորների երթ, ռոդարիական հնարքներով

Սովորող-սովորեցնող նախագիծ

Հարթակում շրջանավարտ ծնողն է՝ Մերի Հովսեփյանը

Հեքիաթասաց մայրիկը,տատիկը, հայրիկը

Ազգային խաղեր՝ Հոլ (ֆռռիկ )

Հունվարի 17-21

Մարզական ստուգատես

Դիջիթեք 2022

Լեգոների աշխարհում

2-4 տարեկանները լեգոներով կառուցում են իրենց սիրած վայրերը:

Լեգոներով կառուցում են մեքենա, տուն, գնացք, ինչ ուզում են:

Ինքնագլորներով երթ, դեպի Ագարակ, կենդանիների խնամք;

Ձմեռային բակային խաղեր (ձնագնդի, սահնակ):

Ձյան մեջ, ոտնահետքերի և թաթիկների նկարչություն:

Հունվարի 24-28

Բնատեխնիկական ստուգատես

Ամսվա հեքիաթ՝

Հ. Թումանյան՝ «Պոչատ աղվեսը»

Ամսվա ոտանավոր՝

Հ. Թումանյան՝ «Ամպն ու սարը»

Մանկական խաղեր, ճվիկներ, ասիկներ

Ծափխաղեր,Խնոցին հա հարեմ,

Ձեռնախաղ, «Ժնջիլ, ժնջիլ»

Հունվարի 29-30

Դդմածես

Դդմածես, դդմագովք, դդմագլոր։

Խոհանոցային գործունեություն՝ դդումով մուրաբա, թխվածքաբլիթ

Խոշորացույցով դիտարկում ենք դդմի սերմը:

Զրույց դդմի օգտակարության և բուժիչ հատկությունների մասին։

Оставьте комментарий