Գարուն

IMG-20240301-WA0049Բարո՛վ եկար գարուն… Առավոտյան Գևորգն ասաց, որ իր քույրիկը գարնանն է ծնվել և ձնծաղիկի է նման: Արփին էլ ասաց, որ ինքը գարուն աղջիկն է, գարնան գույնը կանաչն է: Հետո սաները գարնան գույն ընտրեցին: Գարունը սպիտակ է, վարդագույն է, կապույտ է, դեղին է: Յուրաքանչյուր սան, մեկը մյուսին չլսելով, իրենց սիրած գույն էր ասում: Կատրինն ասաց, որ գարնանը ցուրտ չէ, և չի մրսի, Գևն էլ ավելացրեց, որ գարնանը բոլոր մարդիկ ուրախ են, իրար շատ են սիրում, բարևում: Թո՛ղ գարունը բոլորին համերաշխություն և սեր նվիրի: