Ատամնահատիկ ծես(փաթեթ)

Զրույց ատամի խնամքի մասին

Ատամնահատիկ ծեսին ընդառաջ բուժքույր ընկեր Գոհարի հետ զրուցեցինք ատամի խնամքի մասին: Սաները մեկը մյուսին հերթ չտալով` պատմում էին, թե ինչպես են ամեն օր առավոտյան և երեկոյան լվանում են իրենց ատամները: Երբ ընկեր Գոհարն ասաց, որ քաղցր, կոնֆետ շատ պետք չէ ուտել, որ ատամները չվնասվեն, սաների մի խումբը բացականչեցին, որ իրենց մայրիկները սուրճն առանց կոնֆետի չեն խմում: Գևն ասաց, որ երբ իր ատամը ցավացել է, բժշկի է գնացել ու չի լացել, որովհետև իրեն մաստակ են տվել: Արփին էլ ասաց, որ երբ մայրիկի ատամն են հեռացրել, մայրիկը չի լացել:

Տեխնոլոգիա

Խմորից ատամիկներ

Աղանձով տարոսիկ