Ջերմոց-լաբորատորիայում

Առավոտյան ուրախ տրամադրությամբ գնացինք Ջերմոց-լաբորատորիա: Սաները շատ են սիրում ծովախոզուկներին, նապաստակներին, կրիաներին, ծիտիկներին, ձկներին կերակրել, դիտել: Համերաշխ ընկերություն, սեր, միասնություն, խինդ ու ծիծաղ:

Մեր նորգված խմբասենյակում,լողափում

IMG_20230810_114716

Արևելյան դպրոց-պարտեզի վերանորոգված խմբասենյակի և լողափի միջավայրի խնամք: Աշխատասեր 2-5 տարեկաններն են խաղեր առաջարկում: Խմբասենյակը և բացօթյա լողափը անբաժան են: Ամեն օր միջավայրի խնամք, նախաճաշ, լող:

Առանց օղակի և թևիկի լող

Սաներն օր օրի ավելի ազատ են լողում: Ամեն օր լողում ենք, չենք նկատում շոգը: 3 տարեկան Տիգրանն արդեն ձեռքերն ու ոտքերը շարժելով ուրախ լողում է:5 տարեկան Մարիան և Աբելը կարողանում են շունչը պահել ջրի տակ, հավես լողալ: Մանկան ուրախ ճիչ, լողափ, բարձր տրամադրություն:

Խաղողօրհնեք

Առավոտյան Օֆելյան պատմեց, որ երեկ եկեղեցի է գնացել, ու իրեն օրհնված խաղող են տվել:Այո, կիրակի օրը` Օգոստոսի13-ին, եկեղեցիներում նշեցինք Խաղողօրհնեքը: Այսօր էլ 2-5 տարեկանները գովեցին խաղողին ու սկսեցին ուտել: Զրուցեցինք խաղողի գույների, գիլաների, բերքատվության մասին: Տոն, խաղողագովք, խաղողախաղ, խաղողուտոցի:

 

Մեղուն

Այսօր մոծակները շատ էին խանգարում սաներին: Քրիստոֆերն ասաց, որ եթե մեղուներին կանչենք, մոծակները կգնան: Ջրի մեջ սաները բեմադրում են Ա.Խնկոյանի «Մեղու» ոտանավորը: Հավես լող, սաները հաղթահարում են առանց օղակի ու թևիկների լողալը:

Տափակ քարերը

Ամառային լողափում «պզզալով» առանձնացրեցինք , հավաքեցինք տափակ քարերը ու սկսեցինք մեղու նկարել: Ստեղծագործական երևակայության զարգացում, ուշադրությամ, հիշողության, տրամաբանության, զարգացում:

Զրույց մեղվի մասին

2-5 տարեկանները սիրում են զրուցել մեղուների, ճանճերի, մոծակների մասին: Հայկոն ասաց, որ մեղուն գնում է հարևանի տուն, իսկ Լոլան ասաց, որ ճանճն էլ է քնում, մեղունն էլ է քնում: Իսկ թե էլ ինչեր են պատմում սաները, սիրով լսեք:

Մարզական առավոտ,լող

Առավոտյան մարզադահլիճում խաղացինք « Մեջ, դուրս խաղը»: Ուշադրության, հիշողության զարգացում: Գույն, հաշիվ, մեջ դուրս: Տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն:Ուրախ խաղալուց հետո գնացինք լողալու:

Ազատ լող,ճվիկներ

Լողի ստուգատեսի մեկնարկը տրված է, հավես ամառային պարտեզում` օգոստոս ամսին 2-5 տարեկանները հրաժարվեցին օղակներով և թևիկներով լողալուց: Բացօթյա լողավազանը դարձել է մեզ համար խաղահրապարակ: Ջրի մեջ խաղացինք ճվիկներ, թռնոցիներ, ազգային խաղ` «Թզուկներ և հսկաներ»: Վերջում էլ ջրի մեջ շունչը պահելու վարժություն կատարեցինք: Մանկան ճիչ, ուրախություն, հրճվանք: