Մուտքը խաղալիքով (նախագիծ)

Ժամանակահատված`  սեպտեմբերի 1-30

Վայրը` Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Նախակրթարանի սաներ, ծնողներ, դաստիարակններ

Նպատակը՝  Զարգացնել  ընկերասիրություն,միմյանց օգնելու,զիջելու կարողություն, խմբային խաղերի կլազմակերպում,լացի հաղթահարու

Խնդիրներ՝ Պարտեզի միջավայրի ներգրավում

  • Ծնող-երեխա-դաստիարակ համագործակցում
  • Երեխա-դաստիարակ համագործակցում
  • Հասակակիցների հետ շփում

Անհրաժեշտ իրեր

Անվտանգ զարգացնող խաղալիքներ

Ընթացքը՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի 2-4 տարկանների մուտք  նախակրթարան: Երեխաներն իրենց հետ բերում են նոր խաղալիքներ: Նոր ընդունված, արձակուրդից վերադարձած տարատարիք երեխաներ: Ինչպե՞ս կազմակերպել, որ սեպտեմբերյան առաջիկա օրերը երեխաները լաց չլինեն, սիրով գան պարտեզ: Ոգևորել է պետք` թե’ ծնողին,  թե’ երեխային:

Այո,  դաստիարակը չի ուզում, որ իր խմբում երեխան լացի և նախօրոք նախապատրաստական  առողջ  քննարկում է ունենում ծնողի հետ: Եվ եթե մայրիկը հոգեբանորեն պատրաստ է, ուզում է, որ երեխան պարտեզ գնա ,  երեխան ավելի արագ է հարմարվում  իր խմբին, ընկերներին:

Ինչո՞վ են սիրում խաղալ 2-5 տարեկանները :

Մեծամասնությունը կպատասխանի` խաղալիքներով:

Իսկ եթե ասենք.

— Գնանք խանութ և քեզ համար խաղալիք գնենք, որ տանես պարտեզում խաղաս:

Ահա և նոր ծրագիր …  «Իմ նոր խաղալիքը»  նախագիծը նախակրթարանում:

Յուրաքանչյուր երեխա իր հետ բերում է մի խաղալիք:

Նախօրոք մայրիկի հետ գնում է գնումների, ինքն է ընտրում իր խաղալիքը:

Սեպտեմբերի մեկին խմբում տիրում է խաղաղ, հանգիստ  մթնոլորտ: Երեխաները խաղում են իրենց խաղալիքներով:

Оставьте комментарий