Ալեք ջան,ծնունդդ շնորհավոր

Խելացի,ժպտերես,ընկերասեր Ալեք ջան,ծնունդդ շնորհավոր։Օրը տոն էր,Ալեքին մի լագովեցինք,շնորհավորեցինք և գնացինք լողալու։

Ջրոցի,չլմփոցի

Ջա~ն, Վարդավառի ծեսը շարունակվում է։ Բարի լույսը սկսեցինք տիար Բլեյանի հետ «Ջրոցի, «Չլմփոցի» խաղերով։ Ուրախ «Ջրոցի» խաղացինք ջրի հրացաններով, իսկ «Չլմփոցին»` լողավազանի մեջ։ էլ ջրոցի, էլ չլմփոցի, էլ լվացք։Ամենաուրախ լողափը տիար
Բլեյանի ` Աստղիկ Բլեյանի հայրիկի հետ։ Սեր, զվարճանք, ժպիտ և անկեղծություն։

Վարդավառ(փաթեթ)

«Վարդավառ» ծեսին ընդառաջ խաղում ենք ծիսական ազգային խաղեր, խնձոր ուտոցի կազմակերպում, խնդումի ծառի պատրաստում։ 2-5 տարեկանները «Վարդավառ» ծեսը միշտ հիշում են «Ջրոցի» խաղալով։ Հենց ասում եմ, որ շուտով «Վարդավառն» ենք նշելու, արագ պատասխանում են.

— «Ջրոցի» ենք խաղալու։ Այո, բայց մինչ այդ ծանոթանում ենք տոնին բնորոշ ազգային երգերին, վարդերով լի ջուրը շաղ տալով` օրհնումրի մասին։

Ձմերուկով խաղեր

Ամառային լողափում անպակաս են ձմերուկները։
Լիքը ձմերուկ,խաղում ենք, ուտում։ Ձմերուկ ուտոցի, հաշիվ, թիվ, գույն, համ, ձմերուկներով ուրախ մարմնամարզություն, ձմերուկի կտի ցան, ձմերուկը որպես երաժշտական գործիք։ Ստեղծագործական երևակայության զարգացում։ Ձմերուկով քաղցր, ժպտացող մռութիկներ։

Ամեն օր լողում ենք

IMG_20220721_114209

2 տարեկան Հռիփսիմեն առավոտյան,երբ ծնողները գնում էին, լաց էր լինում,
իսկ հիմա ամեն օր վազելով ուրախ տրամադրությամբ խումբ է մտնում, լողալ է ուզում։ Դեռ լավ չի խոսում, բայց անմիջապես լողազգեստն է ցույց տալիս, որ օգնեմ հագնի։ Ազատ ամառային լողափ, որտեղ առավոտյան նախաճաշում ենք։ Ինքնուրույնություն, հյուրասիրություն, ընկերասիրություն, սեր և համերաշխություն է Արևմուտքի պարտեզում։ Ամեն օր լողում ենք։ Լողափում կա երկու լողավազան` մեծ և փոքր։ 2-5 տարեկաններն են ընտըում իրենց լողավազանը։ Ամառ, ջուր, մանկան ճիչ, զվարճանք։

Ուրախ լուր,ձմերուկ ուտոցի

Առավոտյան, երբ Արևմուտքի երեք խմբերով հավաքվել էինք լողափին,որ նախաճաշենք,մեզ այցելեց « Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնադիր տնօրենը`Աշոտ Բլեյանը, մեր շատ սիրելի Աստղիկ Բլեյանի հայրիկը։Մեր օրը տոն դարձավ,տիար Բլեյանն ուրախ լուր հայտարարեց.
-Ագարակում էշը ձագ է ունեցել, քուռակ է ծնվել է։ Ջա~ն, այ քեզ բարի լուր, բոլորի տրամադրությունը բարձրացավ, իսկական ձմերուկ ուտելու ժամանակն է։ Ձմերուկատոնի մեկնարկը տրված է։ 2-5 տարեկանները հավաքվեցին տիար Բլեյանի շուրջ և կտրեցինք այսօրվա ամենամեծ ձմերուկը։ Հետո նախաճաշեցինք, լողացինք և գնացինք Ագարակ։
Հավես օր, չնկատեցինք թե ինչքան արագ անցավ մեր օրը։

 

Հուլիս ամսվա հաշվետվություն

Հուլիս ամիսն սկսեցինք Անձրևաբեր ծեսով: Ջա~ն, ամառ, ջա~ն, հուլիս, շոգը չի խանգարում՝ էլ օգտակար կոկտեյլ, էլ լող, բայց եթե Նուրի տիկնիկին պարացնենք և երգենք, շուտ անձրև կգա։ Անձրևաբեր ծեսը նշեցինք Արևմուտքի նախակրթարանի սաներով և 5 տարեկաններով։ Մանկան ճիչ, ուրախ փայլող աչիկներ և ժպիտներ։Անձրևաբեր ծեսն Արևմուտքում

Читать далее «Հուլիս ամսվա հաշվետվություն»

Ցեխախաղ

Ցեխով խաղալը զվարճալի է, հետաքրքիր։ Արենը և Եվան սկսեցին թռվռալ ջրի վրա, հետո նրանց միացան գրեթե բոլոր երեխաները։

-Ընկե’ր Աննա, ցեխո՞վ խաղանք, կարո՞ղ ենք նստել ցեխի վրա, կարո՞ղ ենք ցեխագնդիկ խաղալ։ 2-5տարեկանները զարգանում են այնպիսի միջավայրում, որտեղ ազատ են իրենց խոսքի և գործունեության մեջ։ Զարմացա`ինչու այսպես հարցերի տարափ սկսեց։ Հաճելի էր տուն ճանապարհելու ժամին լսել ծնողների արձագանքը.

-Շատ ապրեք, մենք արգելում ենք ցեխով խաղալ, շատ հավես էր։ Այո, համագործակցում ենք, ազատ ենք և երբեմն պարտեզում խաղում ենք այպիսի խաղեր, որ տանը մայրիկները թույլ չեն տալիս։

 
 
 
 
 

Ագարակում

 

2-5 տարեկանները շատ են սիրում Ագարակը, իրենց համար արդեն հարազատ է դառել Ագարակի ճանապարհը,անգամ հիշում են բոլոր կենդանիներին,նույնիսկ գիտեն, թե որ վանդակում են բնակվում։ Ամռան շոգը չի խանգարում,եթե կրում են գլխարկ։
-Ափսոս, սիրամարգին չտեսանք,-ասաց Եվան։ Լիան էլ տխուր շարունակեց.
-Սիրամարգն իր տնակում է, շոգ է, դուրս չի գալիս։ Եվան էլ ավելացրեց.
— Սիրամարգը որ իր թևերը բացի, բոլորին կհովացի։ Հովհարի նման է չէ՞, սիրամարգի թևերը։ -Հովհարն ի՞նչ է,-հարցրեց Լիան։
Դե որ հովացնում է: Երբ սիրամարգը թևերը բացի և պտտվի, բոլորին կհովացնի։