Խնամում ենք մեր տնկած ծառերը

Մայիսյան 17-րդ հավաքին ընդառաջ ծնողների օգնությամբ մեր խմբասենյակի այգում բերքատու ծառեր տնկեցինք։ Ամեն օր մեր տնկած ծառերը ջրում ենք և դիտարկում ՝ ծառը կպե՞լ է, թե՞ ոչ։ Հայկն ուրախացած ասաց.
-Շատ ջրեցինք, որ ծառերի արմատները մեծանան հողի մեջ։ Ծառերը կպել են։ Այսօր էլ առավոտյան ծեսն սկսեցինք ծառերի խնամքով։ Ծառերի տակ փոս փորեցինք, հետո ջրեցինք։
Ռուբենն ասաց, որ ինքը հողը ճանգռում է։ Տարատարիք սաները շատ են սիրում հողով խաղալ,ծառ տնկել, ջրել։

Оставьте комментарий