Դիմակներ

Բարեկենդանի ծեսին ընդառաջ ծննդյան ծեսից ավելացած մեկանգամյան ափսեներից դիմակներ պատրաստեցինք: Ի դեպ, սաներն ափսեներով նոր խաղ հորինեցին.սկզբում սկսեցին ափսենները պտտեցնել, անվանեցին պտտվող ափսե, հետո ափսենները ծալեցին երկու հավասար մասերի, նմանեցրին խոսող բերանի, Գևն էլ ձմերուկի նմանեցրեց և սկսեց ցույց տալ,թե իբր ուտում է: Դիմակները հավես ստացվեցին`էլ ծիծաղալու քթով դիմակ, էլ երկար մազերով, փոքր բերանով ու մեծ գլխով, թագով ու աստղով դիմակներ: Զվարճալի ու հետաքրքիր դիմակներ: Ստեղծագործական երևակայության զարգացում:

Оставьте комментарий