Տեխնոլոգիական աշխատանք

337084706_1576201266191763_5588267313618986731_n
Օր օրի Արևլյանի նախակրթարանի Ծնողական ակումբը ոգևորվում է նոր անակնկալ սպասումներով, անելիքներով: Շաբաթ օրն ուրախ տրամադրությամբ կրկին դպրոց- պարտեզում էինք: Գարնանային լուսավոր և ժպիտներով լի առավոտ: Արևլյանի բակ- պարտեզը լի էր մանկան ուրախ ձայներով.
— Մամա´, արի իմ կողքը նստիր,որ նկարենք: Մայրիկներն իրենց երեխաների հետ շիֆոնե կտորի վրա բատիկա ներկերով նկարեցին: Տեխնոլոգիական աշխատանք, այլընտրանքային նկարչություն: Մայրիկների համար շարֆեր ենք պատրաստում:

Оставьте комментарий