Ծնողական սեմինար-պարապմունք

333777569_959078781932176_7050020846627491525_n

Արևելյան դպրոց- պարտեզի  Ծնողական ակումբի մեկնարկը սկսվեց  մարտի 18-ին, ժամը 10:30:  Ծնողների հետ քննարկեցինք.

  • Ի՞նչ չի կարելի ասել երեխային

Քրիաստաֆորի մայրիկն ասաց

— Ամոթ բառը չեմ ասում, ամոթ չկա, կա սխալ և ճիշտ, ամեն  անձի համար այն  տարբեր է:

Կատրինի մայրիկն էլ ասաց, որ  իրենց  ընտանիքում չի  կարելի բարկանալ երեխայի վրա , չափի մեջ թույլատրել ամեն ինչ, անգամ չարաճճիություն , միայն իրեն  վնաս չտա:

Մարկի մայրիկն  ասաց, որ  փոքրուց Մարկը ուտել չի սիրել և չի էլ ստիպել,    հենց  «չի կարելիներից » մեկն է՝ կեր վերջացրու, նոր գնա խաղա:

Իգիթի և Օֆելյայի մայրիկն  ասաց, որ հենց իրենք են օրինակ ծառայում իրենց բալիկների համար

Դանիի մայրիկն  ասաց, որ երբեք երեխային չեն վիրավորում, ինչքան էլ Դանին չարաճճի է, հանգիստ պատասխանում են, որպեսզի Դանին էլ հանգստանա:

Գևի մայրիկն էլ ասաց, որ «չի կարելի չկա», Գևը միայն  հայրիկին է լսում:

Հետո  խաղացինք և ծանոթացանք ազգային  բակային խաղերին, ճվիկներին: Նպատակս մեկն է, որ ծնողներն էլ շատ զբաղվեն երեխաների հետ և հավես խաղեր և ճվիկներ խաղան տանը: Պարտեզի շարունակությունը տանը: Հետո էլ ազգային պարերից Կռնկավեր   պարը պարեցինք և գնացինք ինքնագլոր քշելու:

«Ձուն մայրիկին» մարզական ստուգատես

Ծնողական ակումբի հաջորդ հանդիպումը լինելու է մարտի 25-ին, ժամը 10:30-ին:  Բադիկա շարֆեր ենք պատրաստելու:

Оставьте комментарий