Աղայանական մարզատոն

330386600_225029776600562_4173658107808139798_n

 Գարնանային ուրախ, գունեղ տրամադրությամբ  2-4 տարեկաններն  իրենց օրն սկսեցին  առավոտյան ուրախ մարզատոնով: Ջա~ն, ինքնագլոր ենք քշում,  մաքուր օդում զբոսնում, խաղում և բեմադրում ենք  Ղ. Աղայանի  «Կատու» ոտանավորը: Բանավոր խոսք, ֆիզիկական զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում: Տարածության մեջ կողմնորոշվելու կարողություն:

Ղազարոս Աղայան «Կատու»

Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Оставьте комментарий