Հունվար ամսվա հաշվետվություն

327635299_746829906848083_8906690489365906467_n

Ամանորյա երազանքները թակում են բոլոր ընտանիքների դռները` հիշեցնելով, որ այս տարի հրաշքների իրականացման տարի է լինելու: Սեր, միություն, խաղաղություն, առողջություն:

Ամանորյան ընտանեկան եռուզեռ

Ուռա~,Ձմեռ պապն է դուռը թակում

Ձյա~ն, ձյուն է եկել Արևմուտքի նախակրթարանի սաներն ուրախացած խմբասենյակներից դուրս են գալիս: Փորձեցինք քիչ ձյունով ձնագնդիկ խաղալ, հետո բնագիտական փորձ կատարեցինք: Ձյան վրա գուաշով նկարեցինք, բայց այս անգամ մեզ ջուր պետք չէր: Այլընտրանքային նկարչություն ձյան վրա: Ստեղծագործական երևակայություն, բանավոր խոսքի զարգացում:Առաջին ձյունը

Մասնկակցել ենք ՝ Ազգագրության փառատոնին

Ազգային խաղերը սերնդե սերունդ փոխանցվող խաղերն են, որոնք խաղում են մեծերով և փոքրերով:Արևմուտքի նախակրթարանի սաները և դաստիարակներն Ազգային ստուգատեսի փառատոնը սկսեցին ազգային ծիսական երգ ու պարով: «Կռնկավե»,«Խնոցի» խաղ- բեմադրություն:Ազգային խաղեր

Մասնակցել ենք՝ Ձմեռային մարզական ստուգատեսին

Ձմեռային մարզական ստուգատեսի մեկնարկը սկսեցինք Արևմտյան դպրոց-պարտեզի նախակրթարանի սաներով և դաստիարակներով: Գլուխկոնծի, էստաֆետային խաղեր, ուրախ տրամադրություն: Ֆիզիկական զարգացում, առողջ ապրելակերպ: Ձմեռային մարզական տուգատես

Մասնակցել ենք՝Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության ստուգատեսին

Բնագիտական գործունեությունը լայն հնարավորություն է տալիս սանին դիտարկելու,շոշափելու,բացահայտելու, մտածելու,եզրակացություն անելու:Տրամաբանության հիշողության,ուշադրության զարգացում:

«Լեգոների աշխարհում» կառուցողական խաղերը ներկայացնում են 2-4 տարեկանները: Ստեղծագործական երևակայության զարգացում, իրենց պատրաստածը ներկայացնելու կարողություն:Լեգոների աշխարհում

Ընտանեկան նախագիծ՝ «Իմ ինքնաթիռները»

Ներկայացնում է  4 տարեկան Վահան Թութիկյանը 

Ծննդյան ծեսը նախակրթարանում Վահանի ծննդյան ծեսը

Դդմածես (փաթեթ)

Оставьте комментарий