Դեկտեմբեր ամսվա հաշվետվություն

Մեր խմբի անսովոր տոնածառի մասին շատ երկար ենք մտածել: Այս տարի ինչպիսի տոնածառ պատրաստենք, որ նորություն լինի, հեշտ և մատչելի: Խմբում ունեինք օղակ, թելեր, մեշկավինայի կտոր և կոն: Ջա~ն, մեր տոնածառը պատրաստ է: Ծիսական երգ ու պարով վառեցինք մեր խմբի տոնածառի լույսերը: 2-4 տարեկաններն ուրախ-ուրախ խաղալիքները կախեցին և Ձմեռ պապուն խնդրեցին, որ շուտ գա:

Տոնածառ ջան,տոնածառ

Ամանորյա հեքիաթային գույներով էին  պարուրվել  Ագարակն ու մեր խմբասենյակը: Լույսեր, գույներ, ղողանջներ, փայլող աչուկներ ու ուրախ տրամադրություն:Դավիթ Բլեյանի ծննդյան ծեսով վառվեց Ագարակի տոնածառի լույսերը: Տոնածառը չուներ խաղալիքներ, և տիար Բլեյանն առաջարկեց, որ կրթահամալիր մեծերը և փոքրերը  հավես և հետաքրքիր խաղալիքներով զարդարեն տոնածառը, օրինակ՝ մեծը կախի կարմիր խնձոր, պարտեզի սանը գա, ուտի: Գույների, լույսերի կամուրջը տարածվեց մեր խումբ: Ամանորյա երգերով ու պարերով վառեցինք մեր անսովոր տոնածառի լույսեը և երազանք պահեցինք: Թո՛ղ այս տարի լինի միայն առողջության, խաղաղության և երազանքների իրականացման տարի:

Լույսերով կամուրջ

Նախապատրաստվում ենք ամանորյա տոնախմբությանը:Ծնողներն իրենց երեխանների հետ միասին պարելու են «Վալս» և ազգային «Կռնկավե » պարերը: Ամանորյա տոնախմբությունը նշելու ենք դեկտեմբերի 26-ին, ժամը` 11:00-ին:

Ծնողական սեմինար

Ամեն առավոտ սաները դնում են Ձմեռ պապու գլխարկները և ուրախ տրամադրությամբ խաղում են մարզական խաղեր:Գնդակախաղ, ուշադրության զարգացում:

Ամանորյա մարզական հրճվանք

Մեր շատ սիրելի տիկին Աիդայի ծննդյան օրը նախարթարանի ծրագրում ավելացավ ևս մեկ ծես՝ Ատամհատիկի ծեսը: Այո, մանուկների օրհնության և ատամները գովելու հրաշալի նախագիծ: Հավես է, երբ խմբում նշում ես «Ատամհատիկի ծեսն» իր ազգային բոլոր արարողություններով: Մեր խմբի Մարիայի քույրիկը դեռ չէր նշել իր ատամհատիկը: Երբ Մարիայի մայրիկին ասացինք, որ խմբում ուզում ենք   Նատալիի  ատամհատիկը նշել, շատ ուրախացավ և ասաց, որ սիրով կմասնակցեն: Մենք էլ սիրով և հավեսով  նշեցինք Նատալիի ատամհատիկը:     Ատամհատիկի ծես

Ծննդյան ծեսը նախակրթարանում ներկայացրել եմ Աիդա Պետրոսյանի մրցանակին

Ասիլ-վասիլ

Ձմեռ պապ ջան,լսու՞մ ես

Ամանորի ծեսն Արևմուտքում

Оставьте комментарий