Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

Առավոտյան օրն սկսում ենք միջավայրի խնամքով, նախավարժանքով,մաքուր օդում զբոսնելով, մեր սովորած երգերն ու ոտանավորները կրկնելով: Անպայման զրուցում ենք սաների հետ,ապահովում ենք ուրախ տրամադրությունը,ուզում ենք,որ բոլոր սաների աչիկները փայլեն և ժպտան:

Պարտիզպանները

Նախավարժանք

Աքաղաղն ու կտուրը

Այլընտրանքային խաղ

Ամեն օր մարզական խաղեր ենք խաղում՝  հորինելով, ստեղծագործելով,երևակայելով, բացահայտելով:Առողջ ապրելակերպ,ֆիզիկական զարգացում: Ինքնագլոր,գնդակախաղ,օղակախաղ,գլուխկոնծի, ռոդարիական մարզակա խաղեր:

Օղակախաղ

Մեր հորինած խաղը

Մարզական խառնաշփոթ

Թթուդրիկին ընդառաջ կավով բանջարեղեն պատրաստեցինք տեխնոլոգիայի ուսուցչուհի Զառա Ոսկանյանի օգնությամբ։ 2-4 տարեկանները սիրով են խաղում կավով, ինչ ուզում են, պատրաստում են, ազատ են իրենց գործունեության մեջ։
Ընկեր Զառան երեխաների հետ պատրաստեց լոլիկ, պղպեղ, ծաղկակաղամբ։ Սաները շարունակեցին ինքնուրույն լոլիկ, գազար, վարունգ պատրաստել։ Արևը և Նարեկը չցանկացան կավին ձեռք տալ։ Հուսամ հաջորդ անգամ այն երեխաները, ովքեր ծանոթ չեն կավին, դեռ չեն շոշափել, հաջորդ անգամ կավով կխաղան։Թթուդրիկ(Փաթեաթ)

Սեբաստացու օրեր. ընտանեկան նախագիծ

Ընտանեկան խոհանոց

2-4 տարեկանները սիրում են հայելիներով խաղալ։ Ամենահետաքրքիր և զվարճալի էմոցիաները սաներն արտահայտում են հայելիներին ուշադիր նայելով։ 2,5տարեկան Արևը հրաժարվեց հայելուն
նայել, 3 տարեկան Մարիան էլ գլուխը դրեց սեղանին և ամաչելով սկսեց նայել։Ինքնավստահություն, ինքնաճանաչում, ամաչկոտություն և իհարկե անհատական մոտեցում։
Հայելուն նայելով սաները հետաքրքիր ատրիբուտներով` տերևներով, քարերով, թելերով, ուլունքներով պատկերեցին իրենց դիմապատկերը։ Ստեղծագործական երևակայության զարգացում։
Հոգեբան Արև Բաբայանը` մեր խմբի Նարեկի մայրիկը,«Ես եմ իմ դեմքը» նախագծի արդյունքում գովեց բոլոր սաներին և մեր խմբին հայելիներ նվիրեց։

Հայելիներով խաղ

Այլընտրանքային խաղ

Գունատ աշուն է

Ծննդյան շնորավորանք,ծննդյան անհատական ցուցուհանդես,ծափեր ու ծափեր:Շնորհավոր ժպտերես,խելացի ընկերասեր Աստղիկ Բլեյան և Էլեն Սահրադյան:Ծիածանի գույներով փուչիկները թռան երկինք: Ծննդյան ծես (փաթեթ) Անհատական ցուցահանդե  4 ամյա սաների վրձնի բաց օրագիր

Սեբաստացու օրերին ընդառաջ մեր խմբի Ռուստամի մայրիկը`ընկեր Ֆենյան, մեզ հետ փոխիձ պատրաստեց: Անհրաժեշտ էր փոխինձ`բոված աղացած ցորեն,շաքարավազ,կարագ,քերիչով անցկացրած ընկույզ և ջուր:Խմբում բոլոր սաները մասնակցեցին խոհանոցային գործունությանը:Սիրով մաքուր թաթիկներով փոխինձը գնդակ սարքեցին և հավեսով կերան:Երբ ընտանեկան խոհանոցը մտում է պարտեզ

Հարիսայի ծեսն Արևմուտքում

Оставьте комментарий