Նախակրթարանի օրացույց 2021֊2022
- Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.30-09.30։ Դաստիարակներից մեկը 8:30 լինում է խմբասենյակում, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Բուժքույրը դիմավորում է սաներին և ջերմաչափում, տվյալները լրացնում էլեկտրոնային մատյանում, երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:
- Ծնողի մուտքն արգելվում է:
- Ձմեռային բակային խաղեր։
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Հետևում են ճանապարհին, սառած ձյունը մաքրում են, զուգահեռ կլինի նաև բնագիտական փորձ, հետևում են թե ինչպես է սառույցը հալվում, պինդ վիճակից վերածվում հեղուկի։ Նախապատրաստում սահնակները և ձնագնդի պատրաստելու գործիքները։
- Սաների զբոսանքը մաքուր օդում կատարվում է ոչ պակաս, քան օրը երկու անգամ.
- 9:30-10:00— Ձմեռային
- Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
- Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզությանընթացքում կենդանիներ են դառնում, ձյան վրա թողնում ձեռքերի և ոտքերի հետքերը, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր=ձնե ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛, թավալվիր ձյան մեջ, ոտքերով ճռճռացրու ձյունը …:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— Ձմեռային պարտեզ։
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն
-
- լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ)
- Փետրվարի 14` Տյառնընդառաջ
- Փետրվարի 25` Բուն բարեկենդան
- Փետրվարի 1-19`« Թումանյան օրեր »:
- Ամսվա ազգային երգեր՝
- «Պսակ,պսակ»
- «Զնգլիկ օրոճ»
- Այլի հո
- Գնացեք տեսեք
- Եկեք ծեծենք
- Ամսվա հեքիաթ՝ Հ. Թումանյան՝ «Ծիտը», «Ճամփորդները»
- Ամսվա ոտանավոր՝ Հ. Թումանյան՝ «Փիսոն», «Ամպն ու սարը», «Հուռին գնաց բանջարի»
- Մանկական խաղեր, ճվիկներ, ասիկներ
- 01.02-04.02
- Դդմացան
- Բնագիտական փորձ՝ «Լողացող գույները»,«Փչվող փուչիկը»
- Ինքնագլորների օր
- Երաժշտական պարապմունք
- Բակային ազգային խաղեր
- Այլընտրանքային նկարչություն գունավոր աղով
- 07.02-11.02
- Հարս ու փեսայի, տիկնիկի պատրաստում
- Տարոսիկների պատրաստում
- Խոհանոցային գործունեություն՝ հալվա, գաթա, աղանձ, ադիբուդի
- Տոնական գաթայի պատրաստում
- Երաժշտական պարապմունք
- 14.02-18.02
- «Տրնդեզի» ծեսը նախակրթարանում
- Թումանյանական օրեր՝
- Խաղ-բեմադրում՝ Հ. Թումանյանի՝ «Փիսոն»,«Ամպն ու սարը»,«Հուռին գնաց բանջարի»
- Հեքիաթասաց տատիկ, պապիկ, հայրիկ, մայրիկ
- Մարզական խաղեր՝ «Ով ամենաշուտը կհասնի»
- Երաժշտական պարապմունք
- Ինքնագլորներով երթ
- 21.02-25.02
- Դիմակների պատրաստում
- Բարեկենդանի համով-հոտով ուտելիքների պատրաստում
- «Բարեկենդանի» ծեսը նախակրթարանում
- Այց ագարակ
- Կտրոնների բազմացում