Թատրոն

2-4տարեկանները մանկական խաղիկները, ոտանավորները, խաղալով և բեմադրելով են յուրացնում Արևմտյան դպրոց -պարտեզի խմբասենյակում և բակում։Սաներն
ազատ միջավայրում են անկախ եղանակից։Թատրոն,խաղ,բանավոր խոսք,
ստեղծագործական երևակայության զարգացում

Խնոցիկներ (խնոցու խաղեր)
Երեխաները կանգնում են իրար դիմաց, ձեռնաթաթերը բաց հպում են իրար, խնոցու նման տանում-բերում են ու արտասանում.

– Խնոցին հա հարեմ:
Շալակեմսար հանեմ: – Խնոցին հա hարեմ, Շալակեմ գետն անցնեմ:
– Խնոցին հա հարեմ:
Շալակեմ` դաշտ տանեմ:
– Խնոցին հա հարեմ,
Կաթ ու մածուն կերցնեմ:

Աթաբեկ Խնկոյան

Ծիտիկ

 

Ծիտ եմ, ծիտ եմ,

Ծլվլում եմ,

Ճիկ-ճիկ-ճիկ,

Ոստոստում եմ,

Թռչկոտում եմ,

Տիկ-տիկ, տիկ,

Արի, թևիկ,

Արի փետրիկ,

Որ ես դառնամ

Փոքրիկ ծիտիկ,

Փոքրիկ ծիտիկ,

Պիծիկ միծիկ,

Թըռռ…

Оставьте комментарий