Հունվար ամսվա հաշվետվություն

111

Լույսով, հավատով, համերաշխությամբ, մեծ սիրով խաղաղությամբ դիմավորեցինք 2022թ-ը։ Ընտանեկան եռուզերներ, շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, նվերներ, եփել, թափել, պատրաստել, հյուրասիրել։ Ամանորյա ընտանեկան նախագծեր։Ընտանեկան անակնկալներ

Հունվարի 4-7 աշխատել եմ Քոլեջ-պարտեզում։ Արևելյան և Արևմտյան դպրոց-պարտեզի սաներով և դաստիարակներով հավաքվել էինք Քոլեջում։ Ուրախ տրամադրությամբ մեծ ընտանիքով սկսեցինք մեր հետաքրքիր գործունեությունը։ Ջա~ն, ձյուն է եկել` էլ սահնակ, էլ գլուխկոնծի, էլ ինքնագլոր, երգ ու պար։

Ձմեռային մարզատոն` թե’ բակում, թե’ խմբում: Սպիտակ ձյունը փռել էր ճերմակ գորգը Քոլեջ-պարտեզի բակում: Մի անկյունում հալվող ձյուն, մյուս անկյունում՝ ձյան մեջ խրված ոտնահետքեր, ավելի վերև կարծես ձյան վերմակ փռված լիներ, ոչ ոք չէր քայլել, մերկացած ծառեր,կաթ-կաթ հալվող ձյուն և ամանորյա զարդարանքներ: Ուրախ տրամադրությամբ սահնակ քշեցինք ,հետո գնացինք խմբում մարզվելու: Ձմեռային պարտեզ

Մեր խմբից 4 երեխա էր հաճախում տարբեր ժամերին։ Արմանը չցանկացավ քնել.

-Ես այստեղ չեմ քնում։

Աստղիկի թուշը ուռել էր, ատամը ցավացել էր, բայց սոդայաջրով ողողում չէր ուզում անել։ Փորձեցի համոզել` ձողիկով առաջարկեցի խաղալ և ողողում անել:

-Ես չեմ ուզում ողողում անել, ոչ, ոչ։

Հունվարի 10-ին կրթահամալիրի պարտեզներում հաճախող երեխաների թիվը շատացավ։ Մենք մեր օրն սկսեցինք Արևմտյան պարտեզում։

-Ես Ձմեռ պապին չեմ տեսել, բայց եկել է մեր տուն, գինի է խմել, իմ նվերը դրել է տոնածառի տակ ու գնացել է,-ասաց Լիլին:
Նարեն էլ ասաց, որ Ձմեռ պապը դուռը զանգ է տվել ու գնացել։ Նարեկն էլ ուրախ ժպիտով ասաց.
-Ձմեռ պապն ապրում է Ձմեռ տատիկի և Ձյունանուշի հետ, շտապել է, որ գնա տուն Նոր տարի անի։

Ձմեռային ազգային փառատոնի մեկնարկը տրված է։ Ազգային, ծիսական խաղերի ծանոթացում, փոխանցում, խոսքի, ուշադրության, հիշողության զարգացում, կենտրոնացում։Ձմեռային պարտեզ Ինքնագլորների երթ

Ազգային ձմեռային փառատոնին ընդառաջ 2-4տարեկանները  սիրով և հավեսով են խաղում ժողովրդական,ազգային,ծիսական  խաղեր։Ազգագրական փառատոնի նախագիծ

Ազգային ձմեռային խաղեր

Բնագիտական գործունեությունը 2-4 տարեկանների համար ամենասիրված գործունեությունից է: Շոշափել, հետազոտել, բացահայտել, երևակայել, ստեղծագործել, մտածել:Բնագիտական փորձեր

Ձմեռային մարզատոնի մեկնարկն սկսված է։Ամեն օր մարզվում ենք` էլ սահնակ, էլ ինքնագլոր, էլ գլուխկոնծի, բարձրանալ, իջնել, քայլել, վազել, թռչկոտել։ Շփվել, օգնել, զիջել հանդուրժել, ընկերանալ։Ձմեռային մարզատոն

Оставьте комментарий