Ես սեբաստացի եմ

Հյուրասեր, բարի, կազմակերպված Ալեքն առաջին օրը խումբ մտավ առանց լացելու և սկսեց ուսումնասիրել շուրջբոլորը: Շրջեց խմբում, բակում, հետո փաթեթավորված թխվածքաբլիթը պայուսակից հանեց, խնդրեց, որ բացեմ: Այդ պահին խմբի երեխաները հավաքվեցին շուրջս.
-Ես էլ եմ ուզում,ես էլ եմ ուզում…
Ալեքին առաջարկեցի թխվածքաբլիթը կիսել և բաժանել բոլորին։ Ալեքը լուռ, գլխուխն աջ և ձախ տանելով, հասկացրեց` ոչ։ Գնաց պայուսակից հանեց շատ թխվածքաբլիթներ և բոլորին բաժանեց,հետո մոտեցավ ինձ, թխվածքաբլիթը վերցրեց և սկսեց ուտել։
Կեցցե՛ս Ալեն ջան, դաստիարակության սկիզբն առաջին օրվանից ակնհայտ է, արդյունավետ: Մեծ մասամբ երեխաներին երկար ենք համոզում ,որ մեկին ինչ որ բան տան:
Հյուրասեր Ալենը պարտեզում հաց չէր ուտում: Հետո սկսեց մենակ հաց ուտել, այնուհետև, երբ ճաշի ժամերին բոլորն ուտում վերջացնում էին, նստում էր սեղանի շուրջ և նոր սկսում էր հաց ուտել,բայց օր օրի շփվելով, ծանոթանալով ընկերների հետ` սկսեց երեխաների հետ ճաշել:

Оставьте комментарий